AM
8 Հուլիս 2011 - 12:15 AMT

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում կմեկնարկի միջազգային գիտաժողով

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոնից տեղեկացնում են, որ հուլիսի 11-ին ՀՀ ԳԱԱ-ում կմեկնարկի «Դինամիկ համակարգերը, ոչ գծային անալիզը և նրանց կիրառությունը» միջազգային գիտաժողովը:

Գիտաժողովն իր աշխատանքները հուլիսի 11-ին եւ 12-ին կշարունակի Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետում, իսկ 14-15-ին Արցախի պետական համալսարանում Ստեփանակերտում:

ԱՄՆ-ից, Կանադայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Չերնոգորիայից, Բելառուսից, Իրանից ժամանած մասնագետները հայ գիտնականների հետ միասին կքննարկեն դինամիկ համակարգերի ժամանակակից տեսության ակտուալ խնդիրները:

Գիտաժողովի կազմակերպիչներն են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Մաթեմատիկայի ինստիտուտը, Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայիԿենտրոնական տնտեսամաթեմատիկական ինստիտուտը, Երևանի պետական համալսարանը, Արցախի պետական համալսարանը: