2011-ի հուլիսի 11-ին ժամը 11:00-ին ՀՀ ԳԱԱ ում վկմեկնարկի «Դինամիկ համակարգերը, ոչ գծային անալիզը և նրանց կիրառությունը» միջազգային գիտաժողովը: Գիտաժողովն իր աշխատանքները հուլիսի 11-ին և 12-ին կշարունակի Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետում, իսկ 14-15-ին` Ստեփանակերտում` Արցախի պետական համալսարանում:
ԱՄՆ-ից, Կանադայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Մոնտենեգրոյից, Բելառուսից, Իրանից ժամանած մասնագետները հայ գիտնականների հետ միասին կքննարկեն դինամիկ համակարգերի ժամանակակից տեսության ակտուալ խնդիրները: Գիտաժողովի կազմակերպիչներն են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Մաթեմատիկայի ինստիտուտը, Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Կենտրոնական տնտեսամաթեմատիկական ինստիտուտը, Երևանի պետական համալսարանը, Արցախի պետական համալսարանը:





