AM
11 Հուլիս 2011 - 07:52 AMT

Սևանի ուժգին ալիքների արդյունքում մեքենան հայտնվել է լճում

Հուլիսի 11-ին ժամը 00.23-ին ստացված տեղեկատվության համաձայն Գեղարքունիքի մարզի ` Սևանա լճի «Ֆլամինգո» լողափի տարածքում` ափին կայանած ավտոմեքենան ուժեղ ալիքների հետևանքով հայտնվել է ջրի մեջ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 01.15-ին հրշեջ-փրկարարների ուժերով լճից դուրս է բերվել “ՎԱԶ-21112” մակնիշի Տ 3310 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Արայիկ Սարգսյան), հաղորդում են ԱԻ նախարարությունից: