AM
18 Հուլիս 2011 - 10:33 AMT

Դավիթ Նալբանդյանը ATP վարկանիշում 1385 միավորով իջել է 25-րդ տեղը

Հուլիսի 18-ին ATP հրապարակել է աշխարհի ուժեղագույն թենիսիստների վարկանիշային ցուցակը: Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը իջել է 25-րդ հորիզոնական և ունի 1385 միավոր:

Նալբանդյանն արդեն օգոստոսի 1-ին հանդես է գալու Legg Mason Tennis Classic-2011 մրցաշարում, որը տեղի է ունենալու Վաշինգտոնում և ավարտվելու է օգոստոսի 7-ին:

ATP վարկանիշը գլխավորում է Նովակ Ջոկովիչը (Սերբիա) 13155 միավորով, իսպանացի Ռաֆայել Նադալը 11270 միավորով երկրորդ տեղում է, լավագույն եռյակը եզրափակում է Ռոժե Ֆեդերերը (Շվեյցարիա) 9230 միավորով: