Հուլիսի 19-ին Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի երկրորդ փուլում պատասխան խաղ կանցկացնի չեխական «Վիկտորիայի» հետ: Առաջին խաղում Երևանում հայ ֆուտբոլիստները զիջեցին 4:0 հաշվով:
Պլզենում կայացած մամլո ասուլիսում «Փյունիկի» մարզիչ Վարդան Մինասյանն ասել է, որ երկրորդ խաղում իր սաները կջանան ավելի լավ հանդես գալ: «Մեր թիմը շատ երիտասարդ է, իսկ վերջերս ակումբը լքեցին հիմնական խաղացողները, որոնք հանդես են գալիս Ուկրաինայի առաջնությունում»,-Մինասյանի խոսքերն է մեջբերում «Վիկտորիայի» պաշտոնական կայքը:
Ըստ մարզչի, «Վիկտորիան» կազմակերպված է խաղում և շանս ունի դուրս գալու Չեմպիոնների լիգայի խմբային փուլ:
«Վիկտորիայի» գլխավոր մարզիչ Պավել Վրբան ասել է, որ անկախ խոշոր հաշվով տարած հաղթանակից, նրանք չեն թերագնահատում հակառակորդին: «Խաղաշրջանի մեկնարկից առաջ մենք ամեն ինչ արեցիքն ուժեղ թիմ ունենալու համար և մենք ցույց կտանք, թե ինչի ենք ընդունակ: «Փյունիկի» հետ խաղը առաջինը կլինի մեր մասնակիորեն վերականգնված մարզադաշտում»:
Խաղը տեղի կունենա «Մեստա Պլզեն» մարզադաշտում Երևանի ժամանակով 23:15-ին:





