Մի քանի օր առաջ՝ հուլիսի 14-ին Ստեփանակերտ-Վանք-Դրմբոն ավտոճանապարհիին ԼՂՀ ՊԲ ավտոմեքենաներից մեկը, որում եղել է նաեւ Հայաստանի ՊՆ ղեկավար Սեյրան Օհանյանի որդին, շրջադարձ կատարելիս դուրս է եկել երթեւեկելի մասից եւ մոտ 120 մետր գլորվել ճանապարհամերձ ձորը:
Վթարի հետեւանքով մեքենայի անձնակազմը` թվով 15 հոգի, տարբեր աստիճանի թեթև մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ:
Այդ 15-ից առավել ծանր մարմնական վնասվածքներ են ստացել 3 զինծառայողներ, որոնք տեղափոխվել են Երեւան` ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալ: Նրանց թվում է նաեւ մեքենայի ավագ, կապիտան Արթուր Սեյրանի Օհանյանը:





