AM
19 Հուլիս 2011 - 11:55 AMT

Շախմատի ԱԱ. Գաբրիել Սարգսյանը չորրորդ խաղատախտակի վրա զիջել է Պետեր Սվիդլերին

Գաբրիել Սարգսյանը չինական Նինբոյում ընթացող շախմատի աշխարհի առաջնության 3-րդ տուրում չորրորդ խաղատախտակի վրա զիջել է Պետեր Սվիդլերին: Պարտիան ավարտվել է 50-րդ քայլում, սևերով խաղացող հայ շախմատիստը զիջել է մրցակցին:

Ավելի վաղ ավարտվել էին Սերգեյ Մովսիսյան-Ալեքսանդր Գրիշչուկ և Վլադիմիր Հակոբյան-Յան Նեպոմնյաշչի պարտիաները: Երկու հանդիպումներն ավարտվեցին ոչ ոքի: Հայաստան-Ռուսաստան հանդիպման հաշիվն է 2:1 ի օգուտ Ռուսաստանի, Արոնյան-Կարյակին պարտիան դեռ շարունակվում է: