Հուլիսի 19-ին տեղի ունեցած արտահերթ նիստում Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել Երևան քաղաքի բյուջեում փոփոխություն կատարելու և, ըստ այդմ, բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից «Երևան» հիմնադրամին բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» մասով գումար հատկացնելու մասին որոշման նախագծին։ Հարցի վերաբերյալ որպես պարզաբանում Երևանի քաղաքապետը նշել է, որ գումարները կծախսվեն անկախության օրվան նվիրված և «Երևանի օր» տոնակատարություններին նվիրված միջոցառումների ծրագրերի իրականացման համար, ինչի արդյունքում կստեղծվեն Երևան քաղաքի համար կարևոր գեղագիտական արժեքներ։
Ավագանու որոշմամբ գումար կհատկացվի նաև քաղաքապետարանի ենթակայության դպրոցների 1-ին, 5 և 6-րդ դասարանի աշակերտների համար գրենական պիտույքների ձեռքբերման նպատակով, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:





