AM
19 Հուլիս 2011 - 13:42 AMT

Հայ լեռնագնացները բարձրացել են 5671 մետր բարձրությամբ իրանական Դամավեն լեռ

Հայաստանի լեռնային զբոսաշրջության և լեռնագնացության ֆեդերացիայի 7 ներկայացուցիչներ Իրանում բարձրացել են 5671 մետր բարձրությամբ իրանական Դամավեն լեռ: «Մեզ հետ լեռ բարձրացավ 7-8 խումբ, ընդհանուր առմամբ՝ 55 մարդ, բայց մեզ հաջողվեց առաջինը նվաճել լեռան գագաթը և այնտեղ տեղադրել հայկական դրոշը»,- ասել է լեռմագանց Գարեգին Ունուսյանը:

Ֆեդերացիայի փոխնախագահ Սուրեն Դանիելյանի խոսքով, հոկտեմբերին պատասխան այցով Հայաստան է ժամանելու իրանական պատվիրակությունը, և նրանք պայմանագիր ենք ստորագրելու համագործակցության մասին: Հայկական ֆեդերացիան համագործակցում է նաև Ռուսաստանի և Վրաստանի հետ: «Հաջորդ գագաթը, որը մենք ցանկանում ենք նվաճել, Կազբեկն է: Դա վտանգավոր լեռ է՝ ծածկված սառցե շերտով: Հետո փորձելու ենք նվաճել 7000 մ գագաթը»,- ասել է Ունուսյանը: