AM
27 Հուլիս 2011 - 07:52 AMT

Հայաստանի Բարձրագույն լիգայի 16-րդ տուրի «Փյունիկ»-«Գանձասար» խաղը կկայանա «Բանանց-1» մարզադաշտում

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում տեղի է ունեցել փոփոխություն:

Հաշվի առնելով այն, որ «Հանրապետական» մարզադաշտում ընթանում են ամենօրյա աշխատանքներ, կապված Համահայկական խաղերի բացման հանդիսավոր արարողության անցկացման հետ, հուլիսի 30-ին նշանակված Բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրի «Փյունիկ»-«Գանձասար» հանդիպումը կկայանա «Բանանց-1» մարզադաշտում ժամը 19:00-ին:

Այս երկու թիմերը առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են 2-րդ և 3-րդ տեղերը: Կապանի թիմն ունի 29 միավոր, իսկ «Փյունիկը»՝ 28: