AM
27 Հուլիս 2011 - 10:54 AMT

Շախմատի աշխարհի չեմպիոն Հայաստանի հավաքականը Երևան կվերադառնա հուլիսի 27-ի երեկոյան

Շախմատի Հայաստանի հավաքականը, որը հուլիսի 26-ին դարձել է աշխարհի չեմպիոն, Երևան է ժամանելու հուլիսի 27-ին տեղի ժամանակով 22։15-ին։

Ի սկզբանե հավաքականը Չինաստանից պետք է վերադառնար ժամը 15։00-ին, բայց ծագել են տեխնիկական խնդիրներ։ Ժամը 21։00-ին Երևանի Ազատության հրապարակում տեղի է ունենալու համերգ՝ նվիրված չեմպիոններին։

Հայաստանի հավաքականը 9 տուրերում տարել է 5 հաղթանակ և 4 հանդիպումն ավարտել ոչ ոքի։ Հայաստանը միակ թիմն է, որը ոչ մի պարտություն չի կրել։ Հավաքականի կազմում հանդես են եկել Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը։ Հավաքականի գլխավոր մարզիչն է Արշակ Պետրոսյանը։

Մինչ այդ Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությունում երեք անգամ դարձել է բրոզնե մեդալակիր և երկու անգամ դարձել Համաշխարհային օլիմպիադայի հաղթող։