Հանգստյան օրերին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի առաջնության 16-րդ տուրը: «Փյունիկն» ու «Գանձասարը» մեկական գնդակ են խփել: Աչքի ընկան Էդգար Մանուչարյանն ու Անդրանիկ Սարգսյանը: Կապանի թիմը վաստակեց 30 միավոր և զբաղեցնում է առաջին տեղը: «Փյունիկը» 29 միավորով 3-րդ տեղում է:
«Ուլիսը» «Բանանցից» պարտություն կրելուց հետո 2:1 հաշվով նահանջեց երկրորդ տեղը 30 միավորով:
Իջևանում «Շիրակն» ընդունեց «Իմպուլսին» և զիջեց նրան 2:3 հաշվով, իսկ «Արարատ»-«Միկա» հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով:
17-րդ տուրի «Միկա»-«Բանանց», «Ուլիս»-«Փյունիկ» և «Գանձասար»-«Շիրակ» խաղերը տեղի կունենան օգոստոսի 6-ին, իսկ «Իմպուլս»-«Արարատ» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 7-ին:





