AM
12 Օգոստոս 2011 - 08:20 AMT

Օգոստոսի 13-ին ՈՒԵՖԱ ֆուտզալի Գավաթի նախնական ռաունդում «Էրեբունին» կխաղա «Ֆլայմուրտարիի» հետ

Օգոստոսի 13-ին ՈՒԵՖԱ ֆուտզալի Գավաթի նախնական ռաունդում 2010թ. Հայաստանի չեմպիոն «Էրեբունին» իր առաջին խաղը կանցկացնի: Հայկական ակումբը կխաղա «Ֆլայմուրտարիի» (Ալբանիա) հետ: Խաղը տեղի կունենա Երևանի ժամանակով 20:00-ին Նիկոսիայի «Տասոս Պապադոպուլոս» մարզադաշտում:

Օգոստոսի 14-ին «Էրեբունին» կխաղա «Սպորտինգ-Փարիզի» հետ (Ֆրանսիա), իսկ օգոստոսի 16-ին՝ «Օմոնիայի» հետ (Կիպրոս): Նախնական ռաունդին կմասնակցի 28 թիմ, հիմնական ռաունդում պայքարին կմիանա ևս 17 թիմ: Հիմնական ռաունդի խաղերը տեղի կունենա սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 2-ը, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: