AM
16 Օգոստոս 2011 - 11:36 AMT

Համահայկական խաղերի շախմատի մրցաշարում առաջին տեղը զբաղեցնում է Ռաֆայել Բակունցը Երևանից

Համահայկական խաղերի շախմատի մրցաշարին մասնակցում են 145 շախմատիստներ, որոնցից 100-ը տղամարդիկ են, 45-ը` կանայք:

Մասնակիցներն արդեն 6 տուր են անցկացրել, և տղամարդկանց մրցաշարում 5,5 միավորով առջևում է Ռաֆայել Բակունցը Երևանից:

Կանանց առաջնությունում Սուսաննա Գաբոյանը (Երևան) 6-րդ տուրում կարողացել է պարտության մատնել մրցակցին և առաջին տեղը զբաղեցնել: Նա իր հաշվին 6 միավոր ունի:

7-րդ տուրը կկայանա օգոստոսի 18-ին: Օգոստոսի 17-ին Համահայկական խաղերի բոլոր մասնակիցները հանգստանալու են: