AM
16 Օգոստոս 2011 - 12:08 AMT

Կրպակների ապամոնտաժման հերթը հասել է Աբովյան փողոցին

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ անդրադարձել է կրպակների ապամոնտաժման հարցին: Քաղաքապետարանի մամլո ծառայությունից հայտնում են, որ քաղաքապետին են ներկայացվել վարչական շրջաններում իրականացված կրպակների և ժամանակավոր շինությունների գույքագրման արդյունքները:

Կարեն Կարապետյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ մայրաքաղաքի կենտրոնական և մյուս հատվածներում առկա ապօրինի և չգործող կրպակները պետք է ապամոնտաժվեն և հանձնարարել է ապամոնտաժման վերաբերյալ ծանուցումը առավելագույն լսելի դարձնել: Ապամոնտաժվելու են նաև Աբովյան փողոցի վրա գտնվող ժամանակավոր շինություններն ու կրպակները. «Աբովյան փողոցի վրայի խանութներն ու կրպակները պետք է ապամոնտաժվեն: Ողջունելի է, որ նախաձեռնությունը եկել է սեփականատերերից: Առաջարկում եմ շարունակել բանակցությունները և փոխընդունելի լուծումներ գտնել»,- նշել է Կարեն Կարապետյանը: