AM
18 Օգոստոս 2011 - 09:40 AMT

Ամառային ունիվերսիադա. Գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը 4 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը

Գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը Չինաստանի Շենժեն քաղաքում անցկացվող 26-րդ համաշխարհային ուսանողական խաղերում 4 հնարավորից վաստակել է 4 միավոր եւ գլխավորում է աղյուսակը: Նույնքան միավոր ունի նաեւ գրոսմայստեր Վան Հաոն (Չինաստան), բայց նա հայ գրոսմայստերին զիջում է լրացուցիչ ցուցանիշներով:

Գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը եւ Հրանտ Մելքումյանը վաստակել են համապատասխանաբար 3,5 եւ 2,5 միավոր: Աղջիկների մրցաշարում միջազգային վարպետներ Աննա Հայրապետյանը եւ Կարինա Համբարձումովան ունեն 2,5-ական միավոր: