Կառավարությունն ընդունել է «Առանց մրցույթի կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելու թույլտվության մասին» որոշումը, որը թելադրված է Երևան քաղաքում 2011-2014 թթ. ներդրումային ծրագրեր իրականացնելու անհրաժեշտությամբ: Նախատեսվում է կառուցել միջազգային դասի (չորս աստղանիից ոչ պակաս) հյուրանոցային համալիր, որը ներառելու է ընդունելության և խորհրդակցության սրահ, մարզադահլիճ, խաղասրահ, ռեստորան, սրճարան։ Համալիրը կառուցվելու է Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից տարածքում եղած պատմական կառույցների, շենքերի և շինությունների քաղաքաշինական, ծավալահատակագծային և ճարտարապետագունային լուծումների հաշվառմամբ, ինչը կապահովի միկրոշրջանի ամբողջականությունը, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը։





