Գրոսմայստերներ Ավետիք Գրիգորյանը, Զավեն Անդրիասյանը եւ Հրանտ Մելքումյանը Չինաստանի Շենժեն քաղաքում անցկացվող 26-րդ համաշխարհային ուսանողական խաղերում 6 հնարավորից վաստակել են 4,5-ական միավոր եւ մի խումբ այլ մասնակիցների հետ բաժանում են 3-13-րդ տեղերը: Հայ գրոսմայստերները մեկ միավորով ետ են մնում առաջատարից` գրոսմայստեր Լի Չաոյից (Չինաստան):
Աղջիկների մրցաշարում միջազգային վարպետներ Կարինա Համբարձումովան եւ Աննա Հայրապետյանն ունեն համապատասխանաբար 3,5 եւ 3 միավոր: Մրցումները կավարտվեն օգոստսի 21-ին:





