«Էլեկտրոնային քաղաք» ծրագրի շրջանակում ներդրվում է հուշարձանների, պատմական ու ճարտարապետական շենքերի մոտ «էլեկտրոնային էքսկուրսավար» համակարգը: Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Երևանի 5 արձանների մոտ արդեն տեղադրված են «էքսկուրսավարներ»:
Մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը հնարավորություն ունեն անմիջապես համապատասխան սարքից ամփոփ տեղեկատվություն ստանալ տվյալ հուշարձանի մասին:





