AM
26 Օգոստոս 2011 - 09:26 AMT

Հայ ուսուցիչներն աշխատավարձ կստանան պրոֆեսիոնալիզմի մակարդակին համապատասխան

Կրթության ոլորտում բարեփոխումներ անցկացնելն անդառնալի է և կրելու է շարունակական բնույթ, առավել ևս, որ դրանք պետք է անցկացվեն եվրոպական չափանիշներին համապատասխան: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը: «Պետք է նշել, որ նախանշված բարեփոխումների շրջանակներում անհրաժեշտ է դարձել դպրոցների տնօրենների վերապատրաստում անցնելը»,- ասել է նա և հավելել, որ 154 դպրոցների տնօրեններ տնօրեններ անցել են վերապատրասում և ստացել համապատասխան հավաստագրեր:

Սողոմոնյանի նշել է ուսուցիչների ատեստավորում անցկացնելու կարևորությունը: Նրա խոսքով, դրա արդյունքում ուսուցիչները ստանալու են ատեստավորման տարբեր աստիճաններ, ինչը թույլ է տալու կազմակերպել աշխատանքի վարձատրում ձևավորված սանդղակին համապատասխան: