AM
28 Օգոստոս 2011 - 20:58 AMT

Սերժ Սարգսյան. Աճող սերնդին անհրաժեշտ է հերոսի կերպար

Հայաստանում անկախություն ձեռք բերելուց ի վեր առկա է ժողովրդի հերոսի բացակայության խնդիր, մասնավորապես աճող սերդի համար: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման բարձրացում» նախաձեռնող խմբի անդամների հետ հանդիպման ժամանակ: Նախագահը մասնավորապես մեկնաբանել է Հայկական աստղագիտական միության նախագահ Արեգ Միքայելյանի հայտարարությունը ժամանակակից հայ հասարակության մեջ գիտնականների և գիտելիքի նկատմամբ հարգանքի բացակայության մասին:

«Իշխանությունները երբեք չեն փորձել ստեղծել ճիշտ մարդու, հերոսի կերպար, որպեսզի մյուսները, երեխաները կարողանան նմանակել նրանց…Ցանկացած իշխանության համար դա պետք է լինի պարտադիր պահանջ»,- ասել է նախագահը: Սերժ Սարգսյանը նաև նշել է. «Ես մեր հասարակության մեջ չգիտեմ 50-100 անհատներ, որոնց մասին կարելի է ասել, որ ժողովուրդը նրանց հարգում է»: Միաժամանակ նա նշել է, որ դա ոչ միայն իշխանությունների մեղքն է, այլ նաև հասարակության որոշակի մասի:

Նա նշել է, որ տեղի է ունեցել արժեքների վերագնահատում, հասարակության մեջ որոշակի դեգրադացիոն գործընթացներ, և դա վերաբերվում է ոչ միայն Հայաստանին, այլ նաև կրում է գլոբալ բնույթ: