AM
29 Օգոստոս 2011 - 07:26 AMT

Երևանում վրաերթի արդյունքում 35-ամյա կին է մահացել

Օգոստոսի 28-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 21.50-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի 25-ամյա վարորդ Արթուր Թ.-ն Երևանյան խճուղում վրաերթի է ենթարկել 35-ամյա Գոհար Հունանյանին:

Ինչպես հաղորդում է Ոստիկանության պաշտոնական կայքէջը, վերջինս տեղում մահացել է: