Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ կրթության վարչության պետը զեկուցել է, որ քաղաքապետարանի ենթակայության բոլոր դպրոցները, բացառությամբ թիվ 1 դպոցի, պատրաստ են նոր ուսումնական տարին դիմավորելու մաքուր և բարեկարգ բակերով։ Քաղաքապետարանի մամլո առայությունից տեղեկացնում են, որ քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է երկօրյա ժամկետում այստեղ ևս ավարտել աշխատանքները և բակն ու հարակից տարածքը բերել պատշաճ տեսքի։
Անդրադառնալով մայրաքաղաքի վերգետնյա անցումների կառուցման խնդրին՝ Երևանի քաղաքապետը բոլոր պատասխանատու օղակներին խստորեն հանձնարարել է 2012 թվականի համար նախատեսվող աշխատանքները ծրագրել տրամաբանական ժամանակացույցով այնպես, որ վաղ գարնանից արդեն հնարավոր լինի սկսել և մինչև սեպտեմբեր ավարտել տարեկան ծրագրով նախատեսված աշխատանքները։





