Օգոստոսի 30-ին ձերբակալված Ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանի եղբայրը՝ Նոր Նորքի ոստիկանության պետ Մուշեղ Օհանյանը, «Հրապարակի» տեղեկություններով, մոտ օրերս կարող է հրաժարական տալ: Թերթը տեղեկացել է, որ նա արդեն իր աշխատասենյակի իրերն է հավաքում:
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով պաշտոնեական դիրքը չարաշահելու և գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու կասկածանքով (ՀՀ քր. օր-ի 308-րդ հոդվածի 2-րդ մաս և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ) այսօր՝ օգոստոսի 30-ին ձերբակալվել է ՀՀ Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանը։





