Հայաստանի ճանապարհային ոստիկանությունը մտադիր է ամեն ինչ անել, որպեսզի սեպտեմբերի առաջին տասնօրյակում չարձանագրվեն ճանապարհատրանսպորտային պատահարներ երեխաների մասնակցությամբ: Ինչպես հայտարարել է Երևանում մամլո ասուլիսում ՀՀ ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի ղեկավար Նորիկ Սարգսյանը, որպեսզի այս օրերին ՃՈ աշխատանքը կատարվի բարձր մակարդակով, անցկացվել են հատուկ նախապատրաստական աշխատանքներ: Նրա խոսքով, արդեն բոլոր դպրոցների մոտ կան անցումներ հետիոտների համար և տեղադրվել են ճանապարհային նշաններ: «Բացի դրանից, այդ օրերին ՃՈ-ն աշխատելու է հատուկ ռեժիմով»,- նշել է նա:
Նորիկ Սարգսյանը նաև կոչ է արել ծնողներին իրազեկել երեխաներին հետիոտնի իրավունքների մասին:
Նա նշել է, որ 2010-ի սեպտեմբերի առաջին տասնօրյակում արձանագրվել է 6 ՃՏՊ, որոնցում տուժել են երեխաները, մեկը մահացել է, վեցը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:





