«ԱրմենՏել» ընկերությունը կաջակցի Հայաստանի երիտասարդ գիտակների խմբին մասնակցելու «Բրեյն-ռինգ» ինտելեկտուալ խաղի աշնանային մրցաշարին, որը տեղի կունենա սեպտեմբեր ամսին Մինսկ քաղաքում:
«Արմադա» երիտասարդ գիտակների խումբը կմրցի «Բրեյն-ռինգ» խաղի չեմպիոնի տիտղոսի համար, ինչպես ԱՊՀ երկրների կրտսեր թիմերի, այնպես էլ տարիքով մրցակիցների հետ:
«ԱրմենՏել»-ն ավանդաբար սատարում է կրթական ծրագրերին և աջակցում հայ երիտասարդների զանազան ստեղծագործական և մտավոր նախաձեռնությունները։ Մենք ուրախ ենք կրկին աջակցելու մեր ապագա սերնդի այս նախաձեռնությունը, և մաղթում ենք խմբին արժանավայել կերպով ներկայացնել Հայաստանը ինտելեկտուալ խաղի մրցույթին», – նշեց «ԱրմենՏել» գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
«Բրեյն-ռինգ» ինտելեկտուալ խաղը ստեղծվել է 1989թ-ի Օդեսայում: «Բրեյն-ռինգ» հեռուստախաղը եթեր է սկսվել հեռարձակվել 1990թ-ից: 2010թ-ին այս խաղը դարձավ«ТЭФИ-2010» ռուսական ազգային հեռուստատեսային մրցույթի հաղթող` լավագույն հեռուստախաղ անվանակարգում





