Հանրապետության հրապարակի հարևանությամբ հյուրանոցի կառուցումը համաքաղաքայն խնդիր է, և բնապահպանները պահանջում են լսումներ անցկացնել ու հարցը դնել հանրային քննարկման: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը: Նա ներկայացրեց իրենց կազմած ցուցակը, ըստ որի Երևանի կենտրոնում արդեն իսկ կա գործող 17 հյուրանոց. «Այս հյուրանոցից բացի 4 նոր հյուրանոց էլ հիմա կառուցվում է»,- ասաց բանախոսը, հավելելով, որ նոր հյուրանոցների կարիքը ամենևին չկա:
Կարինե Դանիելյանը կենտոնի համատարած հակաէկոլոգիական շինարարությունը անվանեց «ռաժոկով խցկած շենքերի» քաղաքաշինություն: Նա նորից կրկնեց, որ երևույթը ազգային անվտանգությանն է սպառնում և կործանարար է էլոլոգիական առումով:
«Դա քաղաքաշինական սխալ է, ոչ թե վիճելի որոշում: Եվ հրապարակի լուծումն է խեղյաթուրվում, և ահռելի լարվածություն կընկնի տրանսպորտային հանգույցի վրա»,- ասաց ճարտարապետ Գագիկ Սուխուդյանը և հարց բարձրացրեց` ինչու չի կարելի այդ շենքը կառուցել Երևանի մեկ այլ հատվածում: Նա նշեց, որ փոխվել է Երևանի սոցիալական կարգավիճակը. «Այս համատարած շենքերի մեջ մեր երիտասարդներն ագրեսիվ են մեծանում»:





