Սեքսոլոգների հայկական ասոցիացիայի բժիշկ սեքսոլոգները սեպտեմբերի 19-ից Երևանում շաբաթը երկու անգամ (8 հանդիպում) կանցկացնեն թրեյնինգներ սեռական առողջությանը վերաբերող հարցերի շուրջ: Ասոցիացիայի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ թրեյնինգները կվարեն ասոցիացիայի բժիշկ սեքոսոլոգները, որոնք կանրադառնան հետևյալ թեմաներին. «Ի՞նչ է սեքսուալ ֆունկցիան», «Որոնք են սեքսուալ խանգարումները»,«Սեքսուալ խանգարումների բուժումը», «Սեքսուալ խանգարումների և ընդհանուր առողջության կապը», «Սեռակրթություն եւ սեռական դաստիարակություն»:
«Թրեյնինգներին կարող են մասնակցել տարբեր մասնագիտության տեր մարդիկ, ինչպես նաև լրագրողներ, որոնք բազմիցս անդրադառնում են սեռական առողջությանը և հաճախ այդ ոլորտում բավարար գիտելիքների պակասի հետևանքով մամուլում կամ հեռուստաեթերից լսում ենք սեռական նորմայի, կամ հիվանդությունների մասին սխալ տեղեկություններ: Իսկ սեռական խանգարումները, միակ հիվանդություններն են, որոնց առաջացման համար պատճառ կարող է լինել ապատեղեկատվությունը կամ տեղեկատվության բացակայությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ մասնակցությունը թրեյնինգներին կբարձրացնի լրագրողների մասնագիտական հմտությունները և օգտակար կլինի նրանց հետագա գործունեության ընթացքում:





