Facebook սոցիալական ցանցում «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության կողմից սեպտեմբերի 2-4-ն անցկացված քվեարկության արդյունքների համաձայն, «Աղբ եթերից» մրցանակաբաշխության առաջին հաղթող է ճանաչվել Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրվող «Աննա» հեռուստասերիալը:
Նախաձեռնությունից տեղեկացնաք են, որ փոստի միջոցով հեռուստասերիալի ստեղծագործական խմբին է ուղարկվել հաղթանակի մասին հավաստագիր, իսկ Հանրային հեռուստաընկերությանը փակ ծրարով կառաքվի 100 դրամ` աղբահանության գումար: «Չենք լռելու»-ն խնդրում է հեռուստաընկերության ղեկավարությանը գումարը ստանալուց հետո ծախսել այն նպատակային: «Աղբ եթերից»-ի հաջորդ հաղթողը հայտնի կդառնա երկու շաբաթից։





