«ԱրմենՏել»-ը դարձավ «Հայոց պետականություն. 5000-ամյա և 20-ամյա» խորագրով մանկապատանեական համահայկական երկրորդ մրցույթ-փառատոնի գլխավոր հովանավոր: Մրցույթի շրջանակներում 243 լավագույն թեմատիկ աշխատանքներ ներկայացվել են Երևանի Մանկական ստեղծագործության թանգարանում (հասցե` Աբովյան 13):
Մրցույթ-փառատոնին մասնակցելու համար իրենց աշխատանքներն են ներկայացրել աշխարհի 20 երկրից շուրջ 1000 աշակերտ և ուսանող: Միջոցառման կազմակերպիչն է Կրթության և գիտության նախարարությունը:
«Այսօրվա միջոցառումն առանձնահատուկ է, քանի որ Հայաստանի Անկախության 20-ամյակը ոչ միայն միավորում է երկու տասնյակ երկրների հայ երիտասարդներին, այլ նաև թույլ է տալիս բոլոր մասնակիցներին` երեխաներին և երիտասարդներին անդրադառնալ ավելի քան 5000-ամյա պատմություն ունեցող երկրի պատմությանը: «ԱրմենՏել» ընկերությունը ուրախ է հերթական անգամ աջակցել մրցույթ-փառատոնի անցկացմանը` նպաստելով երիտասարդների ստեղծագործական ունակությունների զարգացմանը` հանուն երկրի և աճող սերնդի պայծառ ապագայի «, – նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Մրթույթին ներկայացված աշխատանքներին կարելի է ծանոթանալ ինտերնետում, այցելելով Facebook սոցիալական ցանցում տեղակայված համապատասխան էջը` ներքոնշյալ հղումներով.





