AM
5 Սեպտեմբեր 2011 - 13:04 AMT

Ռուբեն Հախվերդյան. Եթե մենք պարտվենք մշակութային պատերազմում, կպարտվենք նաև իրականում

Ըստ երգիչ Ռուբեն Հախվերդյանի, այսօր մենք ճաշարաններում այնպիսի երգեր են երգում, որ եթե 1915 թ-ին երգեին, հայ ազգը չէր կոտորվի թուրքերից: Նա նաև գտնում է, որ եթե հայ ազգը պարտվի մշակութային պատերազմում, ապա կպարտվի նաև իրական պատերազմում: Այդ ամենի մեղավորը, ըստ Հախվերդյանի, իշխանություններն են: Նա լրագրողների հետ հանդիպմանը նշել է, որ հայ էստրադայի ներկայացուցիչները երգում են թուրքական մոտիվներով երգեր, որովհետև իշխանության մեծ մասն է դա նախընտրում:

Ինչ վերաբերում է Հայաստանի երրորդ հանրապետությանը և նրա երեք նախագահներին, ապա, ըստ Հախվերդյանի, «առաջին նախագահը կարդացել է «Ռանչպարների կանչը», բայց չի հասկացել, մյուս երկուսը ընդհանրապես չեն կարդացել դա» և չգիտեն, թե ինչ է ազգային մշակույթը: