AM
7 Սեպտեմբեր 2011 - 11:58 AMT

Երևանի կենտրոնական փողոցները սեպտմեբերի 11-ի առավոտյան փակ են լինելու տրանսպորտի համար

Սեպտեմբերի 11-ին, ժամը 06.00-ից 11.00-ն, Հայաստանի Հարապետության 20-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսի փորձի կապակցությամբ, դադարեցվելու է քաղաքացիական տրանսպորտի շարժը մայրաքաղաքի հետևյալ փողոցներում.

Մոսկովյան փողոց, Սարյան փողոց, Ամիրյան փողոց, Հանրապետության հրապարակ, Տիգրան Մեծի պողոտա, Երվանդ Քոչարի փողոց, Ալեք Մանուկյան փողոց, Սայաթ-Նովայի պողոտա:

Ոստիկանությունից հայցում են մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի ներողամտությունը պատճառված անհարմարության համար: