AM
8 Սեպտեմբեր 2011 - 12:28 AMT

Ուկրաինայի գավաթի 1/16-ում «Շախտյորը» կխաղա Սվերդլովսկի «Շախտյորի», իսկ «Մետալուրգը»` «Տավրիայի» հետ

Սեպտեմբերի 8-ին Կիևում կայացել է Ուկրաինայի գավաթի 1/16-ի վիճակահանությունը: Մրցաշարի այս փուլում Հենրիխ Մխիթարյանի թիմը մրցելու է Սվերդլովսկի «Շախտյորի» հետ: Խաղը կայանալու է սեպտեմբերի 21-ին մրցակցի դաշտում: Դոնեցկի «Մետալուրգը», որտեղ հանդես են գալիս Հայաստանի հավաքականի երեք ֆուտբոլիստներ, 1/16 եզրափակչում խաղալու է Սիմֆերոպոլի «Տավրիայի» հետ:

Երկրի գավաթի խաղարկություն անցկացնելու կանոնակարգի համաձայն հաղթողը բացահայտվելու է մեկ խաղի արդյունքով: Ոչ ոքիի դեպքում նշանակվելու է լրացուցիչ ժամանակ; Եթե դա էլ չբացահայտի հաղթողին, ապա կնշանակվի 11-մետրանոց հարվածների շարք: