AM
9 Սեպտեմբեր 2011 - 06:19 AMT

Ձյուդոիստ Սուրիկ Գառնիկյանն Իրանի FAJR CUP-ում գրավել է երրորդ տեղը

Իրանում անցկացվող ձյուդոյի FAJR CUP առաջնության երկրորդ օրը չարենցավանցի Սուրիկ Գառնիկյանը երկու անընդմեջ հաղթանակից հետո կիսաեզրափակչում պարտվեց Ուզբեկստանի ներկայացուցչին, իսկ վճռորոշ գոտեմարտում հաղթելով Աֆղանստանի ներկայացուցչին, գրավեց երրորդ մրցանակային տեղը (մարզիչ Հակոբ Նազարբեկյան), PanARMENIAN.Net-ին են հայտնել Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայում: