Երևանի Վ. Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարանի Կոնֆուցիուսի ինստիտուտը սեպտեմբերի 13-ին ժամը 15-ին կազմակերպում է չինական Լուսնի տոնին նվիրված միջոցառում, որը տեղի կունենա Կարապի լճի տարածքում:
Լուսնի տոնը Չինաստանում անվանում են «չունցյու», որը ըստ լուսանային օրացույցի նշվում է 8 ամսի 15-րդ օրը: Հին ժամանակներում լուսնի տոնը կոչել են «չունցյու», այսինքն` միջին աշուն: Լուսնի տոնը առաջացել է դեռևս Թան արքայատոհմի գահակալության օրոք և կարևորագույն տեղ է զբաղեցնում չինական օրացույցում, քանի որ այն համարվում է Լուսնի Աստծուն երկրպագելու օր:
Հանգստայան օրերը տևում են 3 օր: Ըստ ավանդույթի, չինացիները տոնակատարության ժամանակ համտեսում են քաղցր կարկանդակներ և ընթերցում բանաստեղծություններ լուսնի լույսի ներքո, որն այդ օրը ամենապայծառն է:
Լուսնային բլիթները հիշեցնում են չին ժողովրդի ապստամբությունը ընդդեմ մոնղոլ նվաճողների: Ամենուրեք կարելի է գտնել գույնզգույն լապտերիկներ. երեկոյան ժամերին լապտերները վառում են հանրային այգիներում և մարգագետիններում:





