«Այսօր ես չեմ պատասխանելու Իռլանդիայի հետ խաղի մասին հարցերին, տվյալ պահին մեր գլխավոր խնդիրը Մակեդոնիայի հետ խաղին պատրաստվելն է: Կարող եմ միայն ասել, որ Իռլանդիան ցուցադրում է տիպիկ բրիտանական ֆուտբոլ»,- սեպտեմբերի 9-ին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:
2012-ի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում հաջորդ խաղը հայկական թիմն անցկացնելու է Մակեդոնիայի հավաքականի հետ: Խաղը կայանալու է հոկտեմբերի 7-ին Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում, իսկ հոկտեմբերի 11-ին Դուբլինում տեղի է ունենալու Իռլանդիայի հետ խաղը:
«Սլովակների հետ խաղում Յուրա Մովսիսյանը ստացել է թեթև վնասվածք, բայց, բարեբախտաբար, նա արդեն մարզվում է «Կրասնոդարի» հետ և մասնակցելու է առաջիկա խաղին: Սլովակիայի հետ խաղից առաջ մենք հրավիրել էինք «Ուրալի» պաշտպան Դենիս Թումասյանին, բայց նա հրաժարվել է մասնակցել, իսկ Արազ Օզբիլիսը «Այաքսից» դեռ մնում է մեր ուշադրության կենտրոնում: Մակեդոնացիների հետ խաղում մեզ հետ պատրաստվելու են Հայաստանի երիտասարդական հավաքականից 4-5 խաղացողներ»,- ասել է մարզիչը:
B խմբում Հայաստանի հավաքականը 14 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը, Ռուսաստանը 17 միավորով առաջին տեղում է, Իռլանդիան 15 միավորով` երկրորդ:





