Հայաստանի ջրամատակարարման համակարգը ողբալի վիճակում է գտնվում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Երևան ջուր» ՓԲԸ-ի մամլո քարտուղար Անահիտ Մանասյանը: Ըստ նրա, համակարգի նորացման համար հսկայական միջոցներ են հարկավոր՝ 600 մլն դոլար: «Մենք նման միջոցներ չունենք այդ մասշտաբի փոփոխություններ անելու համար»,-ասել է «Երևան ջուր» ՓԲԸ-ի մամլո քարտուղարը: Այնուամենայնիվ, Անահիտ Մանասյանը հայտնել է, որ որոշ շրջաններում համակարգը աստիճանաբար փոխվում է: «Մենք չենք կարող միանգամից փոխել ողջ համակարգը, սակայն աշխատում ենք այդ ուղղությամբ և աստիճանաբար փոխում ենք հնաված խողովակները, սկսելով այն շրջաններից, որտեղ մաշվածությունը մեծ է»,-ասել է նա:





