AM
13 Սեպտեմբեր 2011 - 05:32 AMT

Մաշտոցի պողոտայի հայտնի փակ շուկան կարող է դառնալ ամենամեծ Yerevan City-ն

«Ժամանակ» թերթին հայտնի է դարձել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող Երևանի Մաշտոցի պողոտայի շուկան գնել է ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը: Այս պահին շուկայում լայնամասշտաբ շինարարություն է ընթանում: Թերթի տեղեկություններով, Սամվել Ալեքսանյանը մտադիր է շուկան դարձնել Երևանի ամենամեծ Yerevan City-ն: