Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության երկրորդ դիվիզիոնի 27-րդ տուրում «Խիմկի»-ն, որտեղ հանդես են գալիս Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին և կիսապաշտպան Արտակ Ալեքսանյանը, խաղացել է «ՍԿԱ-Էներգիա»-ի հետ: Խաղն ավարտվել է «Խիմկի»-ի հաղթանակով 2:1 հաշվով: Ալեքսանյանը ճանաչվել է խաղի լավագույն հաղթող: «Խիմկին» հավաքել է 37 միավոր և զբաղեցնում է 10-րդ տեղը:
Էգդար Մանուչարյանի «Ուրալ»-ը ոչ ոքի խաղաց «Ալանիայի» հետ` 0:0: Թիմը հավաքեց 45 միավոր և զբաղեցնում է 4-րդ տեղը:
Լեհաստանի առաջնության 6-րդ տուրում «Լեխիան», որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի պաշտպան Լևոն Հայրապետյանը, 2:1 հաշվով հաղթանակ տարավ «Գորնիկ»-ի նկատմամբ: «Լեխիան» հավաքել է 8 միավոր և գտնվում է 10-րդ տեղում:





