AM
13 Սեպտեմբեր 2011 - 12:35 AMT

Հայաստանի պատմության թանգարանում բացվել է վերջին 20 տարում թողարկած հայկական դրամների ցուցահանդես

Այսօր` սեպտեմբերի 13-ին Հայաստանի պատմության թանգարանում բացվել է Հայաստանի կենտրոնական բանկի 1991-2011 թթ-ի թողարկած հուշադրամների ցուցադրությունը: Ցուցահանդեսին ներկայացված են շուրջ 40 ոսկե և 100 արծաթե ամենատարբեր թեմատիկայով հուշադրամներ: ՀՀ ԿԲ Դրամաշրջանառության կարգավորման վարչության պետ Սուրեն Սիմոնյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ ցուցադրությունը տևելու է մեկ շաբաթ և ներկայացված են բանկի թողարկած բոլոր դրամները: Նա նաև նշեց, որ օրերս ԿԲ-ը թողարկել է ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված հուշադրամ: Մոտակա ամսվա ընթացքում ԿԲ-ը թողարկելու է նաև խաչքարերին նվիրված հուշադրամ, իսկ մինչ այդ խաչքարի զարդամոտիվներն օգտագործվել են այլ թեմատիկայի դրամներ թողարկելու առիթով: Նա նաև նշեց, որ ԿԲ-ը շուտով ունենալու է իր թանգարանը: