AM
13 Սեպտեմբեր 2011 - 13:27 AMT

Ըմբշամարտի ԱԱ. Յուրի Պատրիկեևն ու Վահան Ջուհարյանը դուրս են մնացել մրցապայքարից 1/8 եզրափակչում

Ստամբուլում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Վահան Ջուհարյանը 1/8 եզրափակչում պարտվել է Լուիս Լիենդոյին (Վենեսուելա): Երեք մրցափուլերում Ջուհարյանը զիջել է 2:1 հաշվով:

1/8 եզրափակչում զիջել է նաև Հայաստանի մյուս ներկայացուցիչ Յուրի Պատրիկեևը (120 կգ): Նա 3:0 հաշվով պարտվել է Օլիմպիական չեմպիոն և աշխարհի բազմակի չեմպիոն Միխայիլ Լոպեսին (Կուբա):

Աշխարհի առաջնությունում Լոնդոնի 2012թ. Օլիմպիական խաղերի ուղեգրեր են խաղարկվում: 1-5-րդ տեղերը զբաղեցրած ըմբիշները Օլիմպիադային մասնակցելու իրավունք կստանան: