Ստամբուլում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի վարկանիշային առաջնությունը, որը մեկնարկել է սեպտեմբերի 12-ին և տևելու է մինչև սեպտմբերի 18-ը: Սեպտեմբերի 14-ին հանդես են գալիս հունահռոմեական ոճի ըմբիշները մինչև 74 կգ քաշային կարգում:
Եվրոպայի չեմպիոն և աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը 1/32 եզրափակչում հանդիպել է Սավերիո Սկարամուզիի հետ (Իտալիա) և հաղթանակ տարել 3:0 հաշվով: 1/16 եզրափակչում նրա մրցակիցն էր ուկրաինացի ըմբիշ Վլադիմիր Շացկիխը, որին նա հաղթել է 4:0 հաշվով:
1/8 եզրափակչում Ջուլֆալակյանը հանդիպելու է թուրք Սելջուկ Չեբիի հետ, որին զիջել էր 2010-ին Մոսկվայում կայացած ԱԱ եզրափակչում:





