AM
16 Սեպտեմբեր 2011 - 11:11 AMT

Բակո Սահակյանը բարերարներին պարգևատրել է «Երախտագիտություն» մեդալով

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ ստորագրել է պարգևատրելու մասին հրամանագրեր:

Նախագահականից հայտնում են, որ «Երախտագիտություն» մեդալով պարգևատրվել են բարերար Արամ Իզմաիլյանը` բարեգործական նշանակալի գործունեության համար (Ռուսաստանի Դաշնություն) և Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերականգնող վարպետ Վոլոդյա Բաբայանը: