Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը գոհ է իր խաղից Սերբիա-Արգենտինա հանդիպմանը Դևիսի գավաթի շրջանակներում: Նալբանդյանը չորս սեթում գերազանցեց Տրոիցկուն 6:4, 4:6, 6;2, 6:3 հաշվով:
«Ես ինձ հիանալի եմ զգում: Երկրորդ սեթում ես մրցակցին շանս տվեցի, որից նա չօգտվեց: Ես ողջ խաղի ընթացքում կայուն խաղ ցույց տվեցի, ինչն էլ օգնեց ինձ հաղթել»,-ասել է թենիսիստը:
Նալբանդյանը խոստովանել է, որ Տրոիցկու դեմ խաղում նա ֆիզիկապես լավ մարզավիճակում էր և շատ ուրախ է, որ առաջին միավորը բերեց Արգենտինային: «Խաղից մոտ 30 րոպե առաջ ես իմացա, որ խաղալու եմ Տրոիցկու հետ Ջոկովիչի փոխարեն: Սակայն, կարևորը խաղի վրա կենտրոնանալն էր: Կարծում եմ, Ջոկովիչի հետ հանդիպման դեպքում նույնպես կկարողանար լավ խաղ ցուցադրել:
Նալբանդյանն ուրախ է, որ Բելգրադում Արգենտինայի հավաքականը շատ երկրպագուներ ունի: «Մենք լավ ենք պատրաստվել և կշարունակենք նույն ոգով»,-ասել է նա:
Հաջորդ հանդիպումը Նալբանդյանը կանցկացնի սեպտեմբերի 18-ին Յանկո Տիպսարևիչի հետ:





