AM
17 Սեպտեմբեր 2011 - 07:36 AMT

Գևորգ Ղազարյանը «Վոլինի» հետ խաղում խփել է իր երկրորդ գոլը «Մետալուրգի» կազմում

Դոնեցկի «Մետալուրգը» Ուկրաինայի առաջնության 10-րդ տուրում 2:0 հաշվով հաղթեց «Վոլինին»: Հաշիվը 40-րդ րոպեին բացել է Վյաչեսլավ Չեչերը, իսկ խաղի վերջում տան տերերի առավելությունն աճեց Հայաստանի հավաքականի անդամ Գևորգ Ղազարյանի շնորհիվ, որն իր երկրորդ գոլը խփեց «Մետալուրգի» կազմում:

«Մետալուրգի» գլխավոր մարզիչ Վլադիմիր Պյատենկոն հայտարարել է, որ «Վոլինի» հետ խաղում երկու տարբեր խաղակես ստացվեց. առաջինում իր սաները չկարողացան իրենց խաղը պարտադրել, իսկ երկրորդում՝ նրանց հաջողվեց շտկումներ մտցնել»,-«Մետալուրգի» մարզչի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:

«Մետալուրգը» հաղթանակից հետո ունի 13 միավոր և զբաղեցնում է 8-րդ տեղը Ուկրաինայի առաջնության մրցաշարային աղյուսակում: Սեպտեմբերի 21-ին թիմը կխաղա Սիմֆերոպոլի «Տավրիայի» հետ: