Սեպտեմբերի 16-ին, ժամը 20.40-ի սահմաններում, «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի 30-ամյա վարորդը Բագրատունյաց պողոտայում վրաերթի է ենթարկել 59-ամյա Ռաֆիկ Ղազարյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ սեպտեմբերի 17-ին, ժամը 00.30-ին, գիտակցության չգալով, մահացել է: Ոստիկանությունից հայտնում են, որ կատարվում է քննություն:





