AM
19 Սեպտեմբեր 2011 - 06:50 AMT

«Ուլիսը» կենտրոնական խաղում Հայաստանի առաջնության 22-րդ տուրում ոչ ոքի խաղաց «Գանձասարի» հետ

Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում այս հանգստյան օրերին տեղի են ունեցել 22-րդ տուրի խաղերը: Իջևանում «Շիրակը» ոչ ոքի՝ 1:1 խաղաց «Միկայի» հետ, երկու գոլերը խփեցին 11-մետրանոցների իրացման արդյունքում: 14-րդ րոպեին հաշիվը բացեց Լամին Լի Յորոն, իսկ 5 րոպե անց Դոն Ֆանգժուն ոչ ոքի բերեց «Միկային»:

Կենտրոնական խաղում «Հրազդան» մարզադաշտում հանդիպեցին «Ուլիսն» ու «Գանձասարը»: Խաղի հաշիվը այդպես էլ չբացվեց՝ 0:0, և «Ուլիսը» 47 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, «Գանձասարը» 3-րդ տեղում է 39 միավորով:

«Փյունիկը» Վարազդատ Արոյանի գոլի շնորհիվ հաղթեց «Իմպուլսին» ու 42 միավորով ամրագրվեց 2-րդ տեղում:

Նվազագույն հաշվով «Արարատի» հանդեպ հաղթանակ տարավ նաև «Բանանցը», 11-մետրանոցն իրացրեց Արտակ Դաշյանը:

Սեպտեմբերի 25-ին տեղի կունենա Հայաստանի առաջնության 23-րդ տուրի երկու խաղերը, «Իմպուլսը» կընդունի «Շիրակին», իսկ «Միկան»՝ «Արարատին»: