AM
19 Սեպտեմբեր 2011 - 08:28 AMT

Հայտնի են դարձել հայ շախմատիստների անունները, որոնք Երևանում կխաղան Ռուսաստանի հավաքականի հետ

Հոկտեմբերի 15-20-ը Երևանում տեղի կունենա շախմատային հանդպում աշխարհի ու Օլիմպիադայի չեմպիոն Հայաստանի հավաքականի ու աշխարհի նախկին չեմպիոն Ռուսաստանի հավաքականի միջև:

Հայաստանի հավաքականի կազմում կխաղան գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը, Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը և Հրանտ Մելքումյանը: Վերջին երկուսը մրցաշարին մասնակցելու իրավունք են ստացել ընտրական մրցաշարում:

PanARMENIAN.Net-ի թղթակցին Շախմատի ֆեդերացիայում հայտնել են, որ նրանց դեռևս հայտնի չէ, թե ինչ կազմով հանդես կգա Ռուսաստանի հավաքականը:

Մրցաշարը կանցնի շևենինգենյան համակարգով, որի համաձայն Ա թիմի բոլոր մասնակիցները հերաթականությամբ խաղում են Բ թիմի բոլոր մասնակիցների հետ: Այնուհետև երկու թիմերի յուրաքանչյուր մասնակցի արդյունքները գամարվում են: Մրցակիցների հետ խաղերի հերաթականությունն ու ֆիգուրների գույները որոշվում են վիճակահանությամբ: