AM
19 Սեպտեմբեր 2011 - 09:19 AMT

Վաղը կկայանա ՀՀ Անկախության 20-ամյակին նվիրված «Վերածնունդ» ֆիլմաշարի պրեմիերան

Վաղը «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա ՀՀ Անկախության հռչակման 20-րդ տարեդարձին նվիրված, «ԱրմենՏել» ընկերության ֆինանսական աջակցությամբ նկարահանված «Վերածնունդ» ֆիլմաշարի պրեմիերան:

Ֆիլմաշարի նկարահանումներն իրականացրել է Գյումրիի «Վան» հեռուստաստուդիան: Ֆիլմաշարը բաղկացած է 12 մասից, որոնցից առաջինը նվիրված է Հայաստանին, իսկ մյուսները` Երևանին և հանրապետության 10 մարզերին:

«Վերածնունդ» ֆիլմաշարը Հայաստանում և Սփյուռքում բնակվող ողջ հայության համար մի յուրահատուկ ուղեցույց կլինի ճանաչելու և գնահատելու իրենց հնադարյան հայրենիքի` Հայաստանի դարավոր պատմությունը, հաղթանակած ներկան և հույսերով ու լավատեսական սպասումներով լի ապագան», – նշել է «Վան» հեռուստաընկերության տնօրեն Վահագն Ղազարյանը:

«Մեր ընկերության պատմությունը սերտորեն կապված է անկախ Հայաստանի պատմության հետ: Ինքնիշխան Հայաստանի ինստիտուտների ներդաշնակ գործունեությունն այսօր ընթանում է տնտեսության ամենահեռանկարային ոլորտներից մեկի` հեռահաղորդակցության զարգացմանը զուգահեռ», – նշել է «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: