«Կարծում եմ, վերջին 20 տարվա մեր ամենամեծ նվաճումն Արցախի ազատագրումն է: Հայ ժողովուրդը կարողացավ միավորվել ու ազատագրել իր պատմական հողը: Մենք կարող ենք հպարտանալ դրանով»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի վաստակավոր մարզիչ Վազգեն Բադալյանը:
Բադալյանը, որը վերջերս Հայաստանի ոստիկանապես Ալիկ Սարգսյանից ստացավ «Մարտական զորակցության» համար մեդալը Հայաստանում բռնցքամարտի զարգացման գործում ունեցած ավանդի համար, ասել է, որ Հայաստանի Անկախության 20-ամյակը տոն է բոլոր հայերի համար և նա հպարտ է, որ իր սան Վիկ Դարչինյանը Հայաստանին նվիրեց բռնցքամարտի հիանալի երեկո Երևանում: «Վախթանգը վաղուց էր երազում մենամարտել իր երկրում և շատ լավ է, որ դա համընկավ Անկախության 20-ամյակի տոնակատարությունների հետ: Նա իրոք մեզ բոլորիս տոն նվիրեց»:
Մարզիչը խոստովանել է, որ հպարտ է, որ իր սաները ներկայացնում են Հայաստանը և հաջողությունների են հասնում. «Մաղթում եմ, որ մեր երկիրն ապրի խաղաղ ու գնալով հզորանա: Իսկ բոլոր մարզիկներին մաղթում եմ հաջողություն ու օլիմպիական մեդալներ»:





